Սարահարթի միջնակարգ  դպրոց   

ԻՄ ԴՊՐՈՑԸ

Սարահարթի միջնակարգ դպրոց
Տնօրեն` Ռուդիկ Խումարյան
Հասցե` գ. Սարահարթ (քարտեզի վրա)
Հեռախոս` 0255 6-04-01

Սարահարթում (նախկինում Քյուլուջա) դպրոց է գործել դեռևս հեղափոխությունից առաջ: Հայրենական Մեծ Պատերազմից հետո գյուղում գործել է վեցամյա դպրոց, հետագայում դարձել է միջնակարգ:
1963 թ-ին դպրոցը տեղափոխվել է նորակառույց տիպային քարակերտ շենք, որտեղ 60-70 թվականներին ունեցել է մինչև 700 աշակերտ:
1988 թ. դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի պատճառով քանդվել է դպրոցական շենքը, սակայն բարեբախտաբար չի ավերվել և զոհեր չեն եղել:
1989 թ. հունվարից դպրոցը գործել է վագոն-տնակներում: 1993 թ-ին շահագործման է հանձնվել ռուս շինարարների կողմից կառուցված նոր դպրոցական շենքը:
Այսօր դպրոցն ունի 180 աշակերտ 12 դասարաններում: Դպրոցն ապահովված է մանկավարժական բարձրորակ կադրերով: